«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմի նորեկ Դարվին Նույնեսի հասցեին, որը տեղափոխվել էր «Բենֆիկայից»․
«Նա շատ էր տպավորել մեր դեմ խաղում։ Երբ դու պատրաստվում ես «Բենֆիկայի» խաղերին, ամեն ինչ իմանում ես ֆուտբոլիստների մասին, անգամ՝ նրանց կոշիկի չափսերը․ մենք ամեն ինչ իմացանք մրցակցի մասին, այնպես որ գիտեինք նաև Դարվինի վարպետության մասին։
Պարզ չէր՝ արդյոք նա կխաղա՞ մեր դեմ, թե ոչ, քանի որ նա վերադարձել էր հավաքականից։ Բայց արդեն առաջին իսկ խաղին նա մասնակցեց։ Ակնհայտ էր, որ նա շատ լավն է։ Բայց երբ իրականում ես տեսնում նրա խաղը, դա իսկապես տպավորիչ է։
Նա մեզ համար խնդիրներ էր ստեղծում։ Մենք երկու խաղում սիրահարվեցինք նրան։ Նա շատ ագրեսիվ հարավամերիկացի է․ դա լավ է։ Իսկապես շատ հաճելի էր նրան նայելը։ Այնպես որ, իմանալով որ մենք լավ շանսեր ունենք, ամեն ինչ ներդրեցինք նրա համար։ Շատ երջանիկ ենք, որ նա հիմա մեզ հետ է»,- ասել է Կլոպը։