Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը զարմացրել է բոլորին «Մանչեսթեր Յունայթեդում»։
The Athletic-ը գրում է, որ Ռոնալդուի հեռանալու ցանկության մասին հայտնի է դարձել շաբաթ երեկոյան, իսկ երկուշաբթի ՄՅՈՒ-ն սկսել է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։
Այդ օրն Էրիկ տեն Հագը թիմի մյուս ֆուտբոլիստներին բացատրել է, որ Ռոնալդուն մարզմանը չի ներկայացել ընտանեկան խնդիրների պատճառով։
Տեն Հագին, ինչպե՝ բոլորին, այս իրավիճակը կաշկանդել է։ Բացի դա, ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչը Ռոնալդուի՝ հեռանալու ցանկության մասին իմացել է ոչ թե անձամբ ֆուտբոլիստից, այլ կողմնակի անձից։ Չնայած դրան՝ տեն Հագը ենթադրել է, որ Կրիշտիանուն մարզումների մեկնարկին ներկա կլինի։