«Արսենալի» և Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Լոտե Վուբեն-Մոյը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։
23-ամյա ֆուտբոլիստուհին լքել է ազգային թիմի ճամբարը, որը մասնակցում է Եվրոպայի կանանց առաջնությանը։
Վուբեն-Մոյը չի օգնի Անգլիայի թիմին Եվրո-2022-ի խմբային փուլի՝ Նորվեգիայի հետ հուլիսի 11-ին կայանալիք խաղում։ Չի բացառում, որ ֆուտբոլիստուհին կարողանա մասնակցել անգլիացիների հաջորդ՝ Հյուսիային Իռլանդիայի դեմ խաղին (հուլիսի 15)։
Եվրոպայի առաջնությանն ընդառաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել Անգլիայի հավաքականը ևս երկու ֆուտբոլիստուհիների՝ Ալեքս Գրինվուդի և Էլլեն Ուայթի մոտ, սակայն նրանք հասցրել էին ապաքինվել մինչև մրցաշարի մեկնարկը։
Խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Ավստրիային։