Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Yahoo Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Չելսին», որը Ռոնալդուի տրանսֆերի հիմնական հավակնորդն է, թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին թույլ է տվել ինքնուրույն որոշում կայացնել ֆուտբոլիստին ձեռք բերելու վերաբերյալ,իսկ նա հետաքրքրված չէ պորտուգալացու ծառայություններով։
Այսպիսով, ՄՅՈՒ-ին քիչ տարբերակ է մնում։ Նշվում է նաև, որ ԶԼՄ-ները փոքր-ինչ չափազանցնում են Ռոնալդուի՝ հենց այս ամառ ակումբից հեռանալու ցանկությունը։ Հաղորդվում է, որ Ռոնալդուն իր անձնական պատճառներն է ունեցել մարզումները բաց թողնելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն մանկունիացիների հետ չի մեկնի Թայլանդ։