Պորտուգալացի հարձակվող Լուիշ Նանին հեռացել է «Վենեցիայից», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ Ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
35-ամյա պորտուգալացի կիսապաշտպանը, որն ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել ամերիկյան «Օրլանդո» ակումբի հետ իր պայմանագրի ժամկետի ավարտից հետո, կարող էր տեղափոխվել «Ջենոա» կամ «Բոլոնյա», բայց ընտրեց իր նախկին ակումբը։ Նանին Իտալիայում ավելի վաղ հանդես է եկել նաև «Լացիոյում»։
2017/18 մրցաշրջանում Նանին «Լացիոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հիմա նրա տրանսֆերային արժեքը 700 հազար եվրոէ գնահատվւոմ։
Իր նախավերջին ակումբում՝ «Օրլանդոյում» անցկացրած 88 խաղում էլ Նանին դարձել է 31 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
«Վենեցիայի» կազմում Նանին 10 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։