«Դերբի Քաունթիի» նախկին գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին կարող է MLS-ի ակումբ գլխավորել, հայտնում է The Times-ը։
Անգլիացի մարզիչը կարող է նորից դառնալ «Դի-Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչը։ Վաշինգթոնը ներկայացնող ակումբը զբաղված է նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով։
Ռունին հունիսի 24-ին է հայտարարել «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Նշվում է՝ անգլիացի մասնագետը շարունակում է բարելավել իր մարզչական գիտելիքներն ու նոր դասընթացների է հաճախում։