«Արսենալի» նորեկ Գաբրիել Ժեզուսը, որը «Նյուրնբերգի» դեմ ընկերական խաղում իր նորամուտն է նշել անգլիական թիմի կազմում և երկու գոլի հեղինակ դարձել, հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով․
«Շատ հպարտ եմ, որ այս մեծ ակումբի կազմում եմ։4 կամ 5 լիարժեք օր եմ անցկացրել տղաների հետ ու ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալի» յուրաքանչյուր անդամի, որովհետև նրանք այնպես են արել, որ ես ինձ տանը զգամ։ Անհամբեր եմ, թե երբ եմ խաղալու մեր հիանալի մարզադաշտում»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը։
Ժեզուսը փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկում և արդեն 47-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ բրազիլացին հեղինակել է արդեն 75-րդ րոպեին և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը՝ 5-3։
























































