«Մանչեսթեր Սիթիի» պաշտան Նաթան Ակեն ավելի մոտ է դարձել «Չելսի» տեղափոխությանը։
Լոնդոնցիները համաձայնեցրել են պայմանագրի պայմաններն իրենց սանի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Սիթին» տեղյակ է 27-ամյա ֆուտբոլիստի՝ «Չելսիի» հետ բանակցություններից, բայց դեռ պաշտոնական առաջարկի են սպասում։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է 40-45 մլն ֆունտ ստանալ։
























































