Դինամո մարզադահլիճում ընթացող ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները:
Վաղը մարզիկները կփորձեն նվաճել արդեն եզրափակիչի ուղեգիր, իսկ մրցաշարի գլխավոր մենամարտերը կկայանան հուլիսի 10-ին:
Այսօրվա մենամարտերում համառ ու թեժ պայքարի արդյունքում հատկապես լավ տպավորություն են թողել ու հաղթանակ տոնել 52 կգ քաշային Արցախցի Էրիկ Առստամյանը, 60 կգ քաշայիններ Պատուրյանի մարզադպրոցի սան Ռաֆայել Ներսիսյանն ու Մոնթե Մելքոնյանի մարզադպրոցը ներկայացնող Հայկ Թադևոսյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Գուրգեն Կարապետյանը, և 70 կգ քաշային Արարատի մարզադպրոցը ներկայացնող Արմեն Պողոսյանը: