Ջեք Ուիլշերը հեռացավ պրոֆեսիոնալ ֆուտբոլից. «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սոցցանցերում գրառում է կատարել՝ հայտնելով իր որոշման մասին:
«Ես իրականացրել եմ իմ երազանքը. Շնորհակալություն բոլորիդ»,- մակագրել է նամակը անգլիացին։
«Այսօր ես հայտարարում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին։ Դա անհավանական ճանապարհորդություն էր՝ լի անհավատալի պահերով, և ես ինձ արտոնյալ եմ զգում, որ այդ ամենը զգացել եմ իմ կարիերայում: Այգում գնդակով խաղացող փոքրիկ տղայից մինչև իր սիրելի «Արսենալի» ավագը և իր երկրի համար աշխարհի առաջնությունում խաղալը: Ես կատարեցի իմ երազանքը․․․»,- գրել է Ուիլշերը։
Նախկին կիսապաշտպանն առավել հայտնի է «Արսենալում» իր ելույթներով, որի կազմում «զինագործների» սանն իր նորամուտը նշել է 2008 թվականին՝ 16 տարեկանում: Նա վարձավճարով հանդես է եկել նաև «Բորնմութում», «Վեսթ Հեմում» և «Բոլթոնում»: Ուիլշերի վերջին ակումբը դանիական «Օրհուսն» էր:
























































