«Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ակնհայտ է, որ սա առանձնահատուկ պահ է ինձ և իմ ընտանիքի համար: Սա մի օր է, որի մասին երազել ես մանկուց: «Լիվերպուլը» անհավանական ակումբ է: Իմ աչքում մենք այս պահին լավագույն ակումբներից ենք, եթե ոչ լավագույնը: Հեշտ էր ընդունել որոշումը»,- Գոմեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա ֆուտբոլիստը թիմում է 2015 թվականից:
























































