Ջեսսի Լինգարդը մեկնել է ԱՄՆ։ Անգլիացի կիսապաշտպանը նախատեսում է մի շարք բանակցություններ վարել MLS-ի ակումբների հետ։
Այդ մասին հայտնում է ESPN-ը։
Լինգարդն այս ամառ դարձել է ազատ գործակալ։ Ջեսին լքել է «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը. այժմ կիսապաշտպանը նոր աշխատավայր է փնտրում։
Ավելի վաղ Լինգարդի հավանական տեղափոխությունը ԶԼՄ-ները կապում էին Լոնդոնի «Տոտենհեմի» և «Վեսթ Հեմի» հետ:
























































