«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ևս մեկ առաջարկ անել «Նապոլիին»՝ հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի վերաբերյալ:
Անգլիական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է լքի թիմը։
Այդ իսկ պատճառով մանչեսթերցիները սկսել են խաղացողներ փնտրել, ովքեր կարող են փոխարինել պորտուգալացուն։ Ըստ La Gazzetta dello Sport-ի, Օսիմհենն այդ խաղացողներից մեկն է:
Բացի «Յունայթեդից», նիգերիացի հարձակվողով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան», եթե Ռոբերտ Լևանդովսկին հեռանա ակումբից։
























































