«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է ՄՅՈՒ տեղափոխությանը։ Այս մասին հաղորդում է BBC Sport-ը։
Ընդ որում, նշվում է, որ դանիացին կարող է բաց թողնել թիմի նախամրցաշրջանային հավաքը։ Ուրբաթ օրը «կարմիր սատանաները» մեկնելու են Թայլանդ, բայց այդ ժամանակ Էրիկսենը կարող է դեռ հասցրած չլինել բուժզննում անցնելն ակումբի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դանիացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ և բանավոր համաձայնության է եկել ՄՅՈՒ-ի հետ։