«Սան-Պաուլոյի» պաշտպան Դանի Ալվեսի մեքենան գողացել են։ Այս մասին հայտնում է Globo Esporte-ն՝ հղում կատարելով TV Record-ը։
36-ամյա բրազիլացի տրանսպորտային միջոցը գողացել են Սան-Պաուլոյի Պինեյրոս շրջանում երեքշաբթի գիշերը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անհայտ անձը ներխուժել է ավտոկայանատեղի, սպառնացել թիկնապահներին ու գողացել մեքենան։
Դանի Ալվեսը դիմել է ոստիկանություն։