«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Գվարդիոլան հանճար է, ում ֆուտբոլը նվիրել է մեզ որպես մարզիչ և որպես մարդ։ Պեպը առավելագույնն էր քաղում ցանկացած ֆուտբոլիստից, կապ չունի՝ խաղում էր նա շատ, թե ոչ։ Դա մեծ հարգանք էր ստեղծում թիմի բոլոր ֆուտբոլիստների միջև։ Այդ է պատճառը, որ նա հատուկ նշանակություն ունի իմ կյանքում։
Ինչ վերաբերում է Պեպի գլխավորությամբ «Բարսելոնային», ապա այդ թիմը մոտ չէր կատարելությանը։ Այդ թիմը կատարյալ էր։ Ես ֆուտբոլի պատմության լավագույն թիմի մի մասն էի։ Ինչպե՜ս էինք մենք խաղում, ինչպե՜ս էինք իրար լրացնում։ Ես 8 տարի այնտեղ եմ եղել ու 23 տիտղոս եմ նվաճել»,-Ալվեսի խոսքերն է մեջբերում CNN-ը։
36-ամյա Ալվեսը Գվարդիոլայի ղեկավարությամբ խաղացել է 2008-2012 թվականների ընթացքում։