Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուսա Դիաբին «Նյուքասլ Յունայթեդի» տրանսֆերային նպատակն է:
«Կաչաղակները» լրջորեն իրենց հայացքն են ուղղել ֆրանսիացու կողմը և պատրաստ են գերազանցել խաղացողների ձեռքբերման իրենց ռեկորդը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «դեղագործներն» իրենց առաջատարին գնահատել են 60 մլն ֆունտ (մոտ 70 մլն եվրո): Սակայն «Նյուքասլը» չի հրաժարվել Դիաբիի հետ պայմանագիր կնքելու մտադրությունից:
Ֆրանսիացին վաստակել է իր այդքան բարձր տրանսֆերային արժեքը նախորդ մրցաշրջանում հաջող ելույթների շնորհիվ: 22-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում անցկացրած 32 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։