Դինամո մարզահամլիրում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, որին մասնակցում է 190-ից ավելի մարզիկ, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առաջնության մեկնարկային օրը կայացել է 41 մենամարտ։
Մեկնարկային մենամարտերում հատկապես լավ տպավորություն են թողել ու հաղթանակ տոնել 46 կգ քաշայիններ Հարութ Բադալյանն ու Նարեկ Մարգարյանը, 48 կգ քաշային Դավիթ Ջանիկյանը, 50 կգ քաշային Էրիկ Միրզոյանը, 52 կգ քաշային Վահե Գրիգորյան, 57 կգ քաշային Էրիկ Գյուրջինյանը, 63 կգ քաշային Հայկ Վարդանյանը, 66 կգ քաշային Արթուր Աբրահամյանը և գերծանր քաշային Գուրգեն Թորոսյանը։
Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։