Անգլիական Պրեմիեր-լիգայում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստներից մեկը ձերբակալվել է բռնաբարության կասկածանքով, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրն անուն չի նշում, բայց ընդգծում է՝ խոսքն աշխարհահռչակ ֆուտբոլիստի մասին է, որը պետք է մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Նշվում է, որ ֆուտբոլիստն ապրել է Հյուսիսային Լոնդոնում։ Նա 26-29 տարեկան է։ Դեռևս որևէ այլ մանրամասն չի հաղորդվում։
Հիշեցնենք՝ ԱՊԼ-ում արդեն նմանօրինակ սկանդալներ եղել են։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը զրկվել էր մարզումներ անցկացնելու իրավունքից այն բանից հետո, ինչ նրա ընկերուհին մեղադրեց իրեն բռնության մեջ։ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդին էլ առհաարակ մի քանի բռնաբարության մեջ է մեղադրվում․ նրան երկարաժամկետ ազատազրկում է սպառնում։
























































