Վաղը ժամը 14։00-ից Դինամո մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը, որին կմասնակցի մոտ 190 մարզիկ։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Այսօր կայացել է առաջնության վիճակահանությունը։ Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը