Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Կլուժ» խաղից առաջ կայացել է ռումինական թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի նախախաղային ասուլիսը:
«Իհարկե, մենք ուսումնասիրել ենք «Փյունիկի» խաղերը, բայց այդ կազմից մեծաքանակ ֆուտբոլիստներ արդեն թիմում չեն: «Փյունիկն» ունի 10 նոր խաղացողներ: Նրանք փորձել են դա թաքցնել ամբողջ աշխարհից: Սա մեզ համար մարտահրավեր է: Տեսնենք, թե ինչպես թիմը կխաղա մեր դեմ: Ֆիրմինոն թիմի լավագույն ռմբարկուն է, բայց նա հեռացել է: Բացի այդ, «Փյունիկն» ունի 4-5 նոր հարձակվող: Ես անհատապես ուսումնասիրել եմ այդ ֆուտբոլիստներին, բայց հայտնի չէ, թե նրանք ինչպես կդրսևորեն վաղն իրենց»,-նշեց ռումինական թիմի մարզիչը:
Խոսելով վաղվա խաղա սպասելիքների մասին, Պետրեսկուն ասաց.
«Վաղվա խաղը երկու թիմերի համար էլ առաջինն է լինելու Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում, իսկ առաջին խաղերը միշտ դժվար են: Կարծում եմ, որ շատ բաց ու գոլային պահերով խաղ չի լինի ու ամեն ինչ կորոշովի պատասխան խաղում: Չեմպիոնների լիգայում շատ բարդ է ու հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի»,-ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ ՉԼ որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» խաղը կկայանա հուլիսի 5-ին ու կսկսվի 20:00-ին:
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսն՝ այստեղ: