«Ինտերի» նորեկ Անդրե Օնանան միլանյան ակումբ տեղափոխվելուց հետո կիսվել է իր հույզերով.
«Ես շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալու այնպիսի մեծ ակումբի կազմում, ինչպիսին «Ինտերն» է: Էլ ի՞նչ կարող եք ասել մի ակումբի մասին, որն այդքան մեծ հաջողությունների է հասել: Այստեղ լինելն անհավանական է, և մենք հույս ունենք, որ այստեղ կարևոր արդյունքների կհասնենք»,- Օնանայի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ իտալական ակումբը Օնանային ձեռք է բերել անվճար՝ որպես ազատ գործակալ: Ինքը՝ կամերունցին, կատալոնական «Բարսելոնայի» սան է, իսկ րա վերջին ակումբը Ամստերդամի «Այաքսն» էր։
Օնանայից բացի, «Ինտերն» ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: