«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը սկսում է կորցնել վերահսկողությունը «կարմիր սատանաների» որոշ խաղացողների նկատմամբ: Այս մասին հայտնում է Daily Mail բրիտանական հանրահայտ առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների շրջանում Տեն Հագի հեղինակությունը լուրջ սպառնալիքի տակ է: Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը մանկունիանցիների ակումբը գլխավորել է 2022 թվականի ամռանը։ 2022/2023 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նրա գլխավորությամբ նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են ութերորդ տեղը և հաջորդ մրցաշրջանի համար վտանգված են մնալ առանց եվրոպական մրցումների: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ մայիսի վերջին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։