«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները համոզված են, որ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կհեռացվի այս մրցաշրջանից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի մասնագետը հաստատ չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակիչը, որը կկայանա մայիսի 25-ին։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35 տուրից հետո «կարմիր սատանաները» վաստակել են 54 միավոր զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։
Երեկ՝ մայիսի 6-ին, Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում Տեն Հագի թիմը ջախջախիչ պարտություն կրեց «Քրիսթալ Փելասից» (0։4): Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Արսենալի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 12-ին։