ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բորուսիայի» հետ պատասխան խաղում 0։1 հաշվով (ընդհանուր 0։2) պարտթյուն է կրել ու լքել մրցաշարը:
Այսպիսով, փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի 7 կիսաեզրափակիչ խաղերից, որոնցում հայտնվել է, կրել է 6-րդ պարտությունը (86%), ինչը վատագույն արդյունքն է առնվազն հինգ հանդիպում անցկացրած բոլոր թիմերի մեջ։
ՊՍԺ-ն միակ հաղթանակը տարել է 2020 թվականին «Լայպցիգի» հետ խաղում (3:0): Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ տարի կիսաեզրափակիչներն անցկացվել են մեկ խաղում։ Եզրափակչում ֆրանսիացիները պարտվեցին «Բավարիային» (0:1):