Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ ՊՍԺ — «Բորուսիա» պատասխան հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
ՊՍԺ — Դոնարումա, Հակիմի, Մարկինյոս, Մբապե, Ֆաբիան Ռուիս, Գոնսալու Ռամուշ, Դեմբելե, Վիտինյա, Նունու Մենդեշ, Զաիր Էմերի, Բերալդո։
«Բորուսիա» — Կոբել, Շլոտերբեկ, Սանչո, Ֆուլկրուգ, Հյումելս, Բրանդտ, Զաբիտցեր, Մատսեն, Ջան, Ռեյերսոն, Ադեյեմի։
Դորտմունդում կայացած առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 1։0 հաշվով։