Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բորուսիայից» (ընդհանուր 0:2) կրած պարտության և մրցաշարից դուրս մնալու մասին։
«Մրցակիցն ավելի լավ էր խաղում տուգանային հրապարակում։ Ցավում եմ մեր ֆուտբոլային ընտանիքի համար, ցավում եմ երկրպագուների համար։ Մենք փորձեցինք մեր ուժերի սահմաններում անել ամեն ինչ, բայց դա բավարար չէր։ Այս մրցաշրջանում մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք հեռուն գնալու»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ Մբապեն երբեք գոլ չի խփել Չեմպիոնների լիգայի այս խաղարկության կիսաեզրափակիչ փուլում։ ՉԼ ընթացիկ խաղարկույթյունում 25-ամյա հարձակվողը 12 խաղում դարձել է ութ գոլի հեղինակ։ Մբապեն նաև մեկ գոլային փոխանցում է կատարել։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բորուսիան» կխաղա «Ռեալ Մադրիդ» — «Բավարիա» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերը կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը կանցկացնեն այսօր՝ մայիսի 8-ին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հունիսի 1-ին։