Կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել է անգլիական «Չելսիի» այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմի երկրպագուներն ու խաղացողներն իրենց ձայները տվել են անգլիացի ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ Պալմերը լոնդոնյան թիմի գույները պաշտպանում է անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում Քոուլը «Չելսիի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիայի առաջնության 35 տուրից հետո «արիստոկրատները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։