ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը.
«Մենք շատ հիասթափված և տխուր ենք արդյունքից: Կարծում եմ՝ մենք ավելի լավ արդյունքի էինք արժանի։ Այս երեկո մենք չորս անգամ և երկու անգամ անցած շաբաթ հարվածեցինք դարպասաձողերին, գնդակը չէր ուզում հայտնվել ցանցում, դժվար է:
Մենք ցանկանում էինք հաղթել, բայց շնորհավորում եմ «Բորուսիային»: Մենք իսկապես կարծում ենք, որ արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն, մենք ավելի լավ թիմ էինք: Մենք հիասթափված ենք նաև մեր երկրպագուների համար, Լոնդոնում կայացած եզրափակիչը կարող էր հիանալի լինել։
Բայց ես հպարտ եմ իմ թիմով` ամենաերիտասարդը Եվրոպայում: Հինգ տարվա ընթացքում երեք անգամ հասանք կիսաեզրափակիչ։ Սա, իհարկե, նպատակը չէ, բայց դա է ֆուտբոլը։ Երբեմն ֆուտբոլն անարդար է»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: