Դիեգո Կոստան և նրա ընկերներն օգնել են փրկել ջրհեղեղից տուժածներին։
Cadena SER-ը հայտնում է, որ «Չելսիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվողը, որը հանդես է գալիս «Գրեմիոյում», մարզումից հետո տուն էր վերադառնալիս Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի շրջաններում ջրհեղեղի պատճառով օգնության կարիք ունեցող մի խումբ մարդկանց է հանդիպել։
Կոստան և ընկերները միասին փրկել են աղետալի իրավիճակում հայտնված մոտ հարյուր մարդու:
«Ես 56 տարեկան եմ և միշտ ճանապարհորդում եմ Ջերալի հետ («Գրեմիոյի» երկրպագուների խումբ — Սպորտ): Ես երբեք չեմ տեսել նման բան։ Անհավանական է, թե ինչ արեց Դիեգոն այսօր: Նա ժամանել է ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նա թողեց իր ամենագնացը ջրի մեջ, վերցրեց իր սկուտերը և զանգահարեց ընկերներին»,- պատմել է երկրպագուներից մեկը:
BBC-ն հայտնում է, որ ջրհեղեղի պատճառով Ռիո Գրանդե դու Սուլի մոտ 150 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Առնվազն 85 մարդ զոհվել է, ևս 130-ը համարվում են անհետ կորած։ Սպասվում է, որ այս շաբաթ իրավիճակը կվատթարանա հորդառատ անձրևների ֆոնին: