ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի տնային պատասխան խաղում (0:1), որի արդյունքում փարիզցիները դուրս են մնացել մրցաշարից (առաջին խաղում գրանցվել էր 0:1):
«Չեմպիոնների լիգան հաղթելը երկար գործընթաց է, և ես վստահ եմ, որ ՊՍԺ-ն հեռու չէ դրանից: Այս երեկո մենք տխուր ենք, մենք հիասթափված ենք»,- Մբապեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Ֆրանսիական ՊՍԺ-ն իր պատմության մեջ երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգան: Եվրոապական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում փարիզցիների ամենաբարձր նվաճումը 2019/2020 մրցաշրջանում եզրափակիչ դուրս գալն է, երբ «Պարի Սեն Ժերմենը» 0:1 հաշվով զիջեց «Բավարիային»: