«Բավարիան» այլևս հետաքրքրված չէ Էրիկ տեն Հագի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն այլևս չի համարվում Թոմաս Տուխելին փոխարինելու թեկնածու։
Ավելի վաղ նշվում էր, որ մյունխենցիները քննարկել են Էրիկ տեն Հագի թեկնածությունը, սակայն հիմա այս տարբերակն այլևս չի դիտարկվում։
Ամենաահավանական թեկնածուն Հանս-Դիտեր Ֆլիկն է։ Նրա նշանակմանը կողմ են Կարլ-Հայնց Ռումենիգեն և Յան-Քրիստիան Դրեզենը։