Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է հոկեյի Ազգային լիգայի (NHL) Ֆիլադելֆիա Ֆլայերս ակումբի և Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իվան Ֆեդոտովը, հայտնում է Спорт-Экспресс-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկեյիստին ձերբակալել են զինկոմիսարիատի աշխատակիցները։ Միջադեպի պատճառի մասին չի հաղորդվում։
Իվան Ֆեդոտովին ձերբակալել են Կուպչինոյի հոկեյի մարզահրապարակի մոտ։ Հաղորդվում է, որ դարպասապահը բերման է ենթարկվել բանակից խուսափելու կասկածանքով։ Մարզիկը տեղափոխվել է զինկոմիսարիատ, գրում է RBC-ն։
Այնտեղ հոկեյիստը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է 78.ru-ի թղթակիցը։
Ֆիլադելֆիա Ֆլայերսը ուսումնասիրում է ռուս դարպասապահ Իվան Ֆեդոտովի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է NHL-ի գլխավոր տնօրեն Չակ Ֆլետչերը։
«Մենք տեղյակ ենք այս մասին և ուսումնասիրում ենք իրավիճակը: Այս պահին մենք այլևս մեկնաբանություններ չունենք տալու», — Ֆլետչերին մեջբերում է լրագրող Օլիվիա Ռայները:
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա դարպասապահը ԲԿՄԱ-ի հետ նվաճեց Գագարինի գավաթը, որից հետո պայմանագիր կնքեց Ֆիլադելֆիայի հետ։ Ռուսաստանի հավաքականի կազմում Ֆեդոտովը դարձավ Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։