«Քրիսթալ Փելասը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Անգլիայի հավաքականի դարպասապահ Սեմ Ջոնսթոնի հետ պայմանագիր կնքելու մասին։
29-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։
Ջոնսթոնը «Քրիսթալ Փելաս» տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով այն բանից հետո, երբ հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Վեսթ Բրոմվիչի» հետ:
Նախորդ մրցաշրջանում Ջոնսթոնը Չեմպիոնշիփում անցկացրել է 36 հանդիպում՝ բաց թողնելով 33 գոլ։