«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մոհամեդ Սալահի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Յուրահատուկ պահ է մեր երկրպագուների համար, որ էլ ավելի վայելեն ազատ օրերը։ Վստահ եմ՝ այսօր երեկոյան կտոնեն այս լուրը։
Սա լավագույն որոշումն էր թե՛ մեզ, թե՛ նրա համար։ Մոհամեդն այս ակումբին է պատկանում, կարծում եմ։ Սա նրա ակումբն է։
Մոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Չեմ կասկածում, որ նրա լավագույն տարիները դեռ առջևում են։ Ֆիզպատրաստվածության տեսանկյունից նա մեքենա է։
Նա քրտնաջան աշխատում է ու ստանում իր պարգևները»,- ասել է Կլոպը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։