Բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնը պաշտոնապես դարձել է «Տոտենհեմի» խաղացող, հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Էվերտոնից»:
Նա «Էվերթոնում»անցկացրել է չորս մրցաշրջան՝ 2018 թվականի ամռանը տեղափոխվելով «Ուոթֆորդից»:
«Էվերտոնի» և «Տոտենհեմի» միջև գործարքի պաշտոնական գումարը դեռևս հայտնի չէ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 48 մլն եվրո:

























































