Հուլիսի 1-ի (Երևանի ժամանակով) գիշերը Լաս Վեգասում կայացավ UFC-ի գալա երեկոն։
Այս միջոցառման ժամանակ ռուսաստանցի նախկին MMA մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը պաշտոնապես ընդգրկվեց UFC Փառքի սրահում: Բեմում Խաբիբին հանձնվել է մրցանակ, ինչպես նաև UFC Փառքի սրահի հատուկ բաճկոն։
Թեթև քաշային կարգում նախկին չեմպիոնի՝ Փառքի սրահում ընդգրկվելու մասին հայտնի դարձավ այս տարվա մարտի 6-ին UFC 272 մրցաշարի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Նուրմագոմեդովը երկրորդ ռաունդում հաղթեց Գետյեին և հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Ռուսաստանցին ավարտեց կարիերան 29 հաղթանակով և ոչ մի պարտությամբ։