Արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոն կրկին կարող է հանդես գալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է The Manchester Evening News-ը, 35-ամյա դաարպասապահը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 700 հազար եվրո, կարող է վերադառնալ նախկին ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ վեց մրցաշրջան անցկացնելուց հետո հեռացել էր 2021 թվականի ամռանը։
Ռոմերոն, որը ներկայումս ունի ազատ գործակալի կարգավիճակ, նախորդ մրցաշրջանն անցկացրեց Ա Սերիան ներկայացնող «Վենեցիայում», որի կազմում մասնակցած 16 խաղում բաց թողեց 33 գնդակ և երեք խաղում դարպասը կարողացավ պահել անառիկ։
























































