«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր հանդիսացող City Football Group հոլդինգն այսօր արդեն կարող է ձեռք բերել հաջորդ՝ 11-րդ ֆուտբոլային ակումբը։
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, հուլիսի 1-ին կարող է հայտարարվել հոլդինգի կողմից իտալական «Պալերմոյի» գնման մասին։
2019 թվականին «Պալերմոն» սնանկացավ և տեղափոխվեց Սերիա D, բայց ակումբը արագ սկսեց վերելքը. 2021/22 մրցաշրջանի վերջում «Պալերմոն» բարձրացավ Բ Սերիա։
City Football Group-ն այժմ ներառում է հետևյալ ակումբները՝
Մանչեսթեր Սիթի (Անգլիա),
Ժիրոնա (Իսպանիա),
Տրուա (Ֆրանսիա),
Լոմել (Բելգիա),
ՆԱԿ Բրեդա (Նիդեռլանդներ),
Նյու Յորք Սիթի (ԱՄՆ),
Մոնտեվիդեո Սիթի Տորկե (Ուրուգվայ),
Մելբուրն Սիթի (Ավստրալիա),
Մումբաի Սիթի (Հնդկաստան),
Սիչուան (Չինաստան),
Յոկոհամա Մարինոս (Ճապոնիա):
Իսկ ահա Բոլիվիան ներկայացնող Բոլիվարը համարվում է City Football Group-ի գործընկեր-ակումբը։