Իտալական Calciomercato-ն հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է ամռանը փոխանակել Ադրիեն Ռաբիոյին Ռոբերտո Ֆիրմինոյի հետ:
«Ծեր սենյորան» բրազիլացու մեջ տեսնում է հարձակման գծի ուժեղացում։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանն իր թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում: Ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցում է կատարել:
30-ամյա Ֆիրմինոնլիվերպուլյան ակումբի կազմում 35 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ Հարձակվողը նաև կատարել է հինգ գոլային փոխանցում:
























































