«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հաստատել է, որ երկարաձգել է պայմանագիրը իտալական ակումբի հետ։
Մալդինին «Միլանի» գրասենյակ է ներկայացել տեղական ժամանակով 22:20-ին՝ իր նախորդ պայմանագրի պաշտոնական ավարտից ընդամենը 100 րոպե առաջ:
«Ամեն ինչ պատրաստ է. մենք պայմանագիրը երկարաձգեցինք վերջին պահին, բայց դա արեցինք։
Ես ուրախ եմ, որ այստեղ եմ և պատրաստ եմ ծրագրել ապագա՝ էլ ավելի շատ հաղթանակներով: Ժամանակ կա, մի քիչ ուշացել ենք, բայց կորցրած ժամանակը կլրացնենք։ Շատ ուրախ եմ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։