Դենվեր Նագեթսի կենտրոնական Նիկոլա Յոկիչը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Շամս Չարանիան։
Ըստ աղբյուրի՝ պայմանագրի ժամկետը 5 տարի է։ Այս ընթացքում 27-ամյա սերբը կվաստակի 264 միլիոն դոլար (ավելի քան 50 միլիոն դոլար մեկ մրցաշրջանում): 2027/28 մրցաշրջանի համար Յոկիչը կունենա 60 միլիոն դոլարի հոնորար:
Եթե տեղեկությունը հաստատվի, ապա Նիկոլայի նոր համաձայնագիրը կլինի ամենախոշորը NBA-ի պատմության մեջ։
Յոկիչը պաշտպանել է Դենվերի գույները NBA-ի իր ողջ կարիերայի ընթացքում: Վերջին կանոնավոր մրցաշրջանում նա միջինը մեկ խաղում վաստակել է 27,3 միավոր։