«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է իր արդյունավետության մասին։
«Հաշվի առնելով իմ հնարավորությունները, պարտավոր եմ ավելի շատ գոլ խփել։ Նախորդ մրցաշրջանում հինգ գոլ խփեցի, բայց դա քիչ է ինձ համար։
Պարտավոր եմ յուրաքանչյուր մրցաշրջանում նվազագույնը 10 գոլ խփել։ Զգում եմ, որ ի զորու եմ այդ նպատակին հասնել»,- նշել է Ռայսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռայսը «Վեսթ Հեմում» կմնա ևս մեկ մրցաշրջան։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 150 միլիոն ֆունտ ստերլինգ։
























































