«Մանչեսթեր Սիթին» շուտով կարող է ևս մեկ նորեկ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը մոտ է «քաղաքաբնակների» շարքերը համալրելուն։ Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի դիմաց Անգլիայի չեմպիոնը «Լիդսին» կվճարի 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ֆիլիպսը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ էր դիտարկում։ Կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու համար ակտիվորեն պայքարում էր մեկ այլ գրանդ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
























































