«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը անդրադարձել է իր խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ծավալված խոսակցություններին։ Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Ռոնալդուն կարող է փոխել ակումբը։
«Մի քանի շաբաթ առաջ զրուցել եմ Ռոնալդուի հետ։ Այժմ սպասում եմ Կրիշտիանուի հետ հանդիպմանը։ Մի քանի օր է մնացել՝ նախքան հավաքների մեկնարկը։
Այս պահին նոր բան ասել չեմ կարող, սակայն չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձեռքից բաց թողնել այնպիսի ռեսուրս, ինչպիսին Ռոնալդուն է»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































