«Միլանը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարով։
Ինչպես հայտնում է UOL-ը, իտալական ակումբի հետաքրքրությունը բրազիլացու նկատմամբ խթանել է այն տեղեկությունը, որ ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել հարձակվողից։
«Միլանը» դիտարկում է 30-ամյա ֆուտբոլիստի հրավիրելու տարբերակը։ Ակումբում կարծում են, որ նման տրանսֆերը համաշխարհային ֆուտբոլին ուղերձ կլինի, որ «Միլանը» վերադարձել է բարձր մակարդակ։
«Ռոսոներիները» հնարավորություն չունեն վճարել Նեյմարի ամբողջ աշխատավարձը, սակայն իտալական ակումբն ակնկալում է, որ ՊՍԺ-ն զիջումների կգնա տրանսֆերի գումարի հարցում։