Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնվել է հետաքրքիր իրավիճակում։
Բանն այն է, որ վերջերս գերմանացի մասնագետը սկսել է հանդիպել գերմանացի մարզական լրագրող Լենա Վյուրցենբերգերի հետ։ Զույգն իրենց հանգիստն անցկացրել է իսպանական Իբիցա կղզում։
Ամեն ինչ թվում է սոորականի պես, բայց Վյուրցենբերգերի անմիջական պարտականությունը «Բավարիայի» խաղացողների մասին տեքստեր գրելն էր, ինչը շահերի բախման տեղիք է տվել։
Բարեբախտաբար, Bild հրատարակությունը, որում աշխատում է լրագրողը, արդեն արձագանքել է կատարվածին և խոստացել, որ Լենային կտեղափոխեն մյունխենյան ակումբին կցած հատուկ թղթակցի պաշտոնից։
























































