Սարգիս Ադամյանը գալիք մրցաշրջանին ընդառաջ կարող է փոխել ակումբային գրանցումը։
29-ամյա հարձակվողը, ով 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով հանդես է եկել «Բրյուգեում», ըստ Kicker-ի, հետաքրքրել է Բունդեսլիգայի մի քանի ակումբների: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Հոֆենհայմին», որի հետ նա ունի դեռ մեկ տարվա պայմանագիր։
Այն, որ հայ ֆուտբոլիստը գերմանական մի քանի ակումբների հետաքրքրությունն է առաջացրել, այնքան էլ զարմանալի չէ, գրում է աղբյուրը։ Նա բավականին լավ անցկացրեց մրցաշրջանի երկրորդ հատվածը Բելգիայի առաջնությունում (9 խաղ` 5 գոլ)։
Այդ վիճակագրությունն ու Ադամյանի խաղը վերջերս ստիպեցին Բունդեսլիգայի նորեկ «Վերդերին» ուշադրություն դարձնել ֆուտբոլիստին: Kicker-ը չի բացահայտում մյուս ակումբների անունները, որոնք հետաքրքրված են Ադամյանի ծառայություններով:
























































