«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Պաուլո Դիբալայի՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով թիմից հեռանալու մասին։
28-ամյա արգենտինացին ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Թիմի կազմում հարձակվողը դարձել է Իտալիայի 5-ակի չեմպիոն, ինչպես նաև երեք անգամ նվաճել է երկրի գավաթը և սուպերգավաթը։
Սպասվում է, որ Դիբալան կարիերան կշարունակի «Ինտերում»: Ֆուտբոլիստի տրանսֆերի մեկ այլ հավակնորդ է «Միլանը»:
Բացի այդ թուրինյան ակումբը հատարարել է Ֆեդերիկո Բեռնարդեսկիի և Ալվարո Մորատայի՝ ակումբից հեռանալու մասին։