«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտանու Ռոնալդուն պատրաստվում է 626 հազար դոլար պահանջել՝ իրեն զրպարտելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Հիշեցնենք, որ Նևադայի բնակչուհի Քեթրին Մայորգան ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության մեջ ու նրանից պահանջել 65 միլիոն եվրո։ Նա պնդում էր, որ Ռոնալդուն բռնաբարել է իրեն 2009 թվականին, Լաս Վեգասում։
ԱՄՆ-ի շրջանային դատավոր Ջենիֆեր Դորսին հայտարարել է, որ գործը կարճվել է՝ առանց վերաքննման հնարավորության՝ մերժելով հայցը։ Միևնույն ժամանակ, Մայորգայի փաստաբան Լեսլի Մարկ Ստովալին Ռոնալդուի դեմ ապացույցներ է ձեռք բերել՝ օգտվելով ֆուտբոլիստի և նրա փաստաբանների անձնական խոսակցություններից:
Դրանից հետո պորտուգալացու փաստաբանը ուղիղ դատական փաստաթղթով խնդրել է դատավորին պատասխանատվության ենթարկել կնոջ փաստաբան Լեսլի Մարկ Ստովալին, որից նա պահանջում է 626 հազար դոլար փոխհատուցում։
























































